Սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը գործնականում

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում 2018թ. դեկտեմբերի 27-ին ութ երիտասարդներ ավարտեցին վիդեոմշակման Adobe PremierePro ծրագրի մեկամսյա կուրսը: Որպես ավարտական աշխատանք նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր շուրջ 2 րոպեանոց հոլովակ, որտեղ կիրառել էր սովորած գիտելիքները` աշխատանք կադրերի և սլայդերի հետ, տիտրերի և ձայնի տեղադրում, կանաչ էկրանի կիրառում, գունային ուղղում, արագության կարգավորում և այլն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Շնորհակալություն Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն AGH education centr-ին համագործակցության համար: