Աշխատանքի առաջարկ
Մեր ընկերությունը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը և պատվերների ծավալը, հրավիրում է համագործակցության փորձառու թարգմանիչների։
Պահանջները՝
- Բարձրագույն լեզվաբանական կրթություն
- Թարգմանությունների ոլորտում աշխատանքային փորձ
- Համակարգչային գրագիտության բարձր մակարդակ
- Ինտերնետի հասանելիություն (էլ․ փոստ, Skype և այլն)
Ինչպես դիմել՝
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV info@agh.am էլեկտրոնային հասցեին։ Ձեր տվյալները կքննարկվեն, և համապատասխանության դեպքում մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Ինչ ենք առաջարկում՝
- Համագործակցության հնարավորություն կայուն, զարգացող ընկերության հետ
- Հեռավար աշխատանքի հնարավորություն
- Մասնագիտական աճի և երկարաժամկետ համագործակցության հեռանկար
ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ ՁԵԶ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ։
