Payment terms
Մեր թարգմանչական կենտրոնը գործում է ամբողջական կամ մասնակի կանխավճարի սկզբունքով․
- Պատվերի հաստատման պահին կատարվում է վճարման 50% կանխավճար,
- Մնացած 50%-ը վճարվում է պատրաստի թարգմանությունը ստանալուց հետո։
Ընտրեք վճարման հարմար եղանակը
Մենք առաջարկում ենք մի քանի հարմար և անվտանգ վճարման տարբերակներ՝ ձեր հարմարավետությունն ապահովելու համար․
- Վճարում քարտով (online)
- Բանկային փոխանցում
- Կանխիկ վճարում
Առցանց (Online) վճարման առավելությունները
Մեր ծառայությունները հիմնականում իրականացվում են էլեկտրոնային ձևաչափով, ուստի հաճախորդների մեծ մասը նախընտրում է նաև վճարել առցանց։
Առցանց (Online) վճարումը
- արագ է և հարմար
- հասանելի է ցանկացած վայրից
- խնայում է ձեր ժամանակը
- ապահով է (բանկային նույնականացում և տվյալների կոդավորում)
Ինչպե՞ս կատարել առցանց (online) վճարում
1. Լրացրեք վճարման ձևը՝ նախապես ընտրելով վճարման եղանակը
2. Սեղմեք «Վճարել» կոճակը
3. Հետևեք համակարգի ցուցումներին
Վճարման այլ տարբերակներ
Բանկային փոխանցում
Կապվեք մեզ հետ՝ հաշիվ-ապրանքագիր ստանալու համար և կատարեք փոխանցում մեր հաշվեհամարին։
Կանխիկ վճարում
Կանխիկ վճարման դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել մեր մենեջերի հետ՝ պայմանավորվելու համար։
Կարևոր նշում
Ձեր պատվերի արագ մեկնարկի համար խնդրում ենք՝
- ուղարկել վճարման անդորրագիրը,
- կամ (էլեկտրոնային դրամապանակով վճարման դեպքում) նշել ձեր անունը և կոնտակտային տվյալները