Նորություններ
Rhinoceros ծրագրի դասընթաց
- ՆԿԱՐԱԳԻՐ.
Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։ Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետքէ
Իմանա
- Rhinoceros-ի և Matrix-ի կառուցվածքը:
- Rhinoceros ծրագրի ինտերֆեյսի բոլոր առանզնահատկությունները:
- Վարժ տիրապետի աշխատանքային հիմնական գործիքներին:
- Rhinoceros-ում օգտագործվող այլ պլագինների առկայությունը և դրանց օգտագործման հնարավորությունը ոսկերչական նախատիպերի մոդելավորման գործընթացում:
- Հմտորեն կարողանա օգտագործել մոդելավորման համար անհրաժեշտ գործիքները՝ ելնելով տեխնիկական առաջադրանքի առանձնահատկությունից։
- Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու տեխնոլոգիական գործընթացի տեսությունը։
- Մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակները, դրանց համեմատական առավելություններն ու թերությունները:
Կարողանա
- Կարողանա ստանալ պարզ, միջին և միջինից բարձր բարդության ոսկերչական իրի եռաչափ մոդել,
- հստակ պատկերացնի եռաչափ ֆայլի ձևաչափերը, հիմնական հատկությունները, ֆորմատները,
- կազմել նախագծվող իրի տեխնիկական առաջադրանք,
- նախագծած վերջնական եռաչափ մոդելի տեխնիկական անձնագիր, որտեղ բերված կլինեն պատրաստվող զարդի զանգվածը՝ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքների համապատասխան հարգերով, օգտագործված քարերի տեսակները, քանակը, զանգվածներն ու չափերը,
- վերլուծել մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններն ու պահանջները,
- նախագծված 3dm ֆորմատի ֆայլից ստանա լstl ֆորմատ,
- պատրաստվող զարդի ակնկալվող իրական տեսքը /render/ (մասնագիտական գրագրություն),
- օգտագործել ոսկերչական իրերի եռաչափ մեդելավորման և նախագծման ժամանակակից ծրագրային միջոցներ և միջավայրեր (համակարգչային նախագծման գործիքակազմ),
- սովորել և շարունակաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը (մասնագիտական ինքնազարգացման կարողություն),
- համագործակցել գործընկերների հետ, կիսել պարտականությունները թիմի անդամների հետ, իրականացնել արդյունավետ հաղորդակցություն և լիարժեք մասնակցություն թիմային աշխատանքներում (թիմային աշխատանքի կարողություն, նախաձեռնողական և գործարարական հմտություններ, կազմակերպչական ունակություններ):