ՀՀ, Երևան, Մ․ Բաղրամյան 1
info@agh.am
+374 77 07-09-55

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների միջև փաստաթղթերի շրջանառությունը, վավերականությունը և փոխճանաչումը հիմնականում կարգավորվում են միջպետական համաձայնագրերով, որոնցից գլխավորը 1993 թվականի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիան է։ 


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ (ԱՊՈՍՏԻԼ). 

Կոնվենցիայի անդամ երկրների տարածքում պաշտոնական (օրինակ՝ դատական, նոտարական, քաղաքացիական կացության ակտերի) փաստաթղթերը շրջանառվում են առանց որևէ հատուկ վավերացման (օրինակ՝ ապոստիլի անհրաժեշտություն չկա), եթե դրանք ստորագրված են լիազորված անձի կողմից և հաստատված են պաշտոնական կնիքով։

 

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ. 
Փաստաթղթերը ճանաչվում են պետական լեզվով, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցված երկրի պաշտոնական լեզվով կատարված նոտարական վավերացված թարգմանությամբ։


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ.
Թեև ավանդական թղթային փաստաթղթերի հիման վրա իրավական փոխօգնությունը կազմակերպվում է արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների միջոցով,համագործակցության ընդլայնմանը զուգընթաց ակտիվորեն ներդրվում են նաև էլեկտրոնային գործիքներ.

 

 

 ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ

 

ԱՊՀ անդամներ

  Հայաստան 

  Բելառուս  

  Ղազախստան 

  Ղրղզստան 

  Մոլդովա  

  Ռուսաստան 

  Տաջիկստան  

  Ուզբեկստան

  Ադրբեջան 

 

ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ

  Թուրքմենստան

 (չի վավերացրել ԱՊՀ-ի կանոնադրությունը)

 

Նախկին անդամներ

  Վրաստան •    Ուկրաինա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթավորման, գործավարության և պաշտոնական հաղորդակցության պարտադիր հայերեն լինելը կարգավորվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով և մի շարք հարակից իրավական ակտերով։ 


«Լեզվի մասին» օրենքի հիմնական պահանջները

 

ՊԵՏԱԿԱՆ և ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒ
ՀՀ պետական լեզուն հայերենն է։ Այն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործավարությունը։

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ 
Բոլոր պետական և մասնավոր կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերը (օրենսդրություն, հրամաններ, պայմանագրեր, ձևաթղթեր, ակտեր) Հայաստանում պետք է կազմվեն հայերենով։

 

ԱՅԼԱԼԵԶՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Արտասահմանյան կազմակերպությունների կամ քաղաքացիների հետ կնքվող պայմանագրերը կարող են կազմվել նաև այլ լեզվով՝ պարտադիր հայերեն թարգմանության (նոտարական կամ ապոստիլի վավերացմամբ) առկայության դեպքում։

 

ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՈՒՄ 
Օտարալեզու հատուկ անունների և տերմինների՝ պետական փաստաթղթերում հայերեն տառադարձման և գրության կանոնները սահմանվում են ՀՀ կառավարության որոշումներով։

 

Կապ հաստատեք մեզ հետ այսօր

×