Եվրոպական երկրների հետ փաստաթղթավորումը
Հայաստանի և եվրոպական երկրների միջև փաստաթղթերի շրջանառությունը և իրավական ճանաչումը հիմնված է «Ապոստիլի» (Apostille) կիրառման վրա։ Հայաստանը և եվրոպական երկրների մեծ մասը հանդիսանում են Հաագայի 1961թ. կոնվենցիայի անդամ, ինչը բացառում է դիվանագիտական կամ հյուպատոսական լիակատար օրինականացման բարդ գործընթացը։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ (ԱՊՈՍՏԻԼ)
Եթե ՀՀ-ում տրված պաշտոնական փաստաթուղթը (օրինակ՝ ծննդյան, ամուսնության վկայական, դիպլոմ) պետք է ներկայացվի եվրոպական երկրի որևէ պետական մարմնի, այն պետք է վավերացվի ապոստիլով։ Այն հաստատում է ստորագրության և կնիքի իսկությունը։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՈՍՏԻԼ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ.
ՀՀ Արդարադատության նախարարությունը (նոտարական, քաղաքացիական կացության ակտերի և այլ պաշտոնական փաստաթղթերի համար)։ Այն կարելի է ստանալ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ առցանց։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (կրթական հաստատությունների կողմից տրված վկայականների և դիպլոմների բնօրինակների համար)։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ և ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ.
Եվրոպական երկրներում օգտագործելու համար փաստաթուղթը ապոստիլով հաստատելուց հետո, սովորաբար, պահանջվում է նաև կատարել դրա պաշտոնական թարգմանություն՝ տվյալ երկրի պետական լեզվով և այն ևս վավերացնել նոտարական կարգով։